Join Mailing List   |   Print Page   |   Contact Us   |   Sign In   |   Join
Reach-the-World Կրթաթոշակ
Share |


Մեր՛՛Reach-the World՛՛Կրթաթոշակային Ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացող երկրներից երիտասարդ բժիշկներին և հետազոտողներին սովորել հեմոսթազի և թրոմբոզի բնագավառում հայտնի ինստիտուտներում:


Ծրագրի նպատակն է խթանել գիտելիքը և փորձառությունը ինչպես բժշկական ծառայության, այնպես էլ լաբարատոր մեթոդների և հետազոտությունների բնագավառում: Որպես ծրագրի մաս, կրթաթոշակակիրներին մենք տրամադրում ենք ֆինանսական աջակցություն՝ ծածկելով ճանապարհածախսը, կացարանը և առօրյա ապրելու ծախսերը կրթաթոշակի ընթացքում, ինչը կարող է տևել մինչև 4 ամիս:


Տեսնելու համար նախկին կրթաթոշակակիրներին սեղմեք այստեղ.


Ով կարող է դիմել


Դիմողը պետք է լինի՝

  • Բժիշկ կամ հետազոտող / MD or PhD /
  • 39 տարեկան և երիտասարդ
  • Հեմոսթազի և Թրոմբոզի Միջազգային Միության /ISTH/ անդամ
  • Անգլերեն կամ ընդունող ինստիտուտում ընդունված լեզվի իմացություն ՝ գրել, կարդալ, խոսել
  • Զարգացող երկրի ակադեմիական ինստիտուտից և կապ չունեցող դեղագործական կամ բիոտեխնոլոգիական կոմերցիոն ընկերությունների հետ
  • Թրոմբոզի և հեմոսթազի բնագավառում տպագրված աշխատանքներ




Ինչպես դիմել


Դիմելու համար ուղարկեք հետևյալ փաստաթղթերը ISTH – ի գլխամաս /Headquarters/ ֆաքսով (+1-919-929-3935) կամ էլ-փոստով (education@isth.org) յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 1-ը կամ հունիսի 1-ը:

Դիմողի և ընդունող ինստիտուտի Տնօրենի կողմից լրացված դիմում-հայտ

CV, որտեղ նշված կլինեն դիմողի աշխատանքները, հրապարակումները և ելույթներ

Դիմողի ինստիտուտի Ղեկավարի կողմից նամակ, որտեղ նշված կլինի, որ՝


  • Երաշխավորում է դիմողին
  • Բացատրում է կրթաթոշակի նպատակները
  • Նկարագրում է դիմողի ձեռքբերումները
  • Նկարագրում է կրթաթոշակի հնարավոր երկարատև օգուտները դիմողի ինստիտուտի համար



Նամակ ընդունող ինստիտուտի Ղեկավարի կողմից, որտեղ նշված կլինի, որ՝

  • Բացատրում է կրթաթոշակի նպատակները
  • Նկարագրում է վերապատրաստումը, ներառյալ ժամկետները և մանրամասները
  • Առաջարկում է օգնություն դիմողին՝ գտնելու համար հարմար կացարան


Հեմոսթազի և Թրոմբոզի Միջազգային Միության Կրթության Հանձնաժողովի կողմից նշանակված ենթահանձնաժողովը մրցութային կարգով հաստատում է կրթաթոշակը:

Լրացուցիչ Ինֆորմացիայի համար, խնդրում ենք կապնվել ծրագրի համակարգող Քերի Քլարկին /Program Manager, Cary Clark/:

 

ISTH-ի Reach-the-World Կրթաթոշակային Ծրագիրը գործում է ի շնորհիվ անսահամնափակ կրթական գրանտի, որը հատկացնում է՝






Membership Management Software Powered by YourMembership.com®  ::  Legal